ԱՀ նախագահի հետ քննարկել են տարբեր հարցեր, որոնք վերաբերվում են հիմնականում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն Արցախում են ճանաչողական այցով:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  Նախագահ Բակո Սահակյանի  հետ  հանդիպումից  հետո   այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   ՀՀ աշխատանքի  և  սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարի  խոսքով՝  ԱՀ  նախագահի  հետ    քննարկել  են  տարբեր     հարցեր, որոնք  վերաբերվում  են  հիմնականում  ժողովրդագրական  իրավիճակի  բարելավմանը, սոցիալական  աջակցությանը, վերաբնակեցմանը  և  այլ  ծրագրերի    իրականացմանը:
«Հանդիպմանը  քննարկել  ենք    նաև   համատեղ իրականացվելիք  ծրագրերը, խոսել՝ բարեփոխումների  մասին, որոնք  նախատեսում  ենք  իրականացնել  ՀՀ-ում: Այս  փուլում  կարևոր  էր    համատեղ   սկզբունքների  քննարկումը, որովհետև   կան ոլորտներ, որոնք  միանման   ծրագրերով  ենք  փորձում   բարեփոխել, բայց  կան  նաև  ոլորտներ, որոնք  Արցախում  այլ  կերպ են  իրականացվում: Այս  այցը   նաև   փորձի  փոխանակման  նպատակ  ունի»,-մասնավորապես  ասել  է  Զ. Բաթոյանը:
Խոսելով  համագործակցության մասին՝  նա ավելացրել է, որ   երկու  նախարարությունների  միջև   առկա  է  հաստատված  գործողությունների     ծրագիր, որի    շրջանակներում  էլ  իրականացվում են համատեղ  աշխատանքներ և  քննարկումներ. դրանք   կրելու  են  շարունակական  բնույթ:
ԿԻՍՎԵԼ