ՏԵՂԵԿԱՆՔ
Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2019 թվականի օգոստոս ամսում ընդունված որոշումների մասին
- 2019 թվականի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 87-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- 2019 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք, բժշկական և այլ ապրանքներ (որոշում N 88-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- 2019 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում N 89-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- 2019 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման` բժշկական և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 90-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 4-ի N 98-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 91-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի N 356-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին (որոշում N 92-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի Շահումյան 72 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի եվրոդռների, պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 93-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող <<<<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի 1-ին փուլի (0-ից ցածր նիշ) կառուցման շինարարական աշխատանքներ>>>> ծրագրի մասին (որոշում N 94-Ա առ 14 օգոստոսի 2019 թվական).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 16-ի N 65-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 95-Ա առ 16 օգոստոսի 2019 թվական).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի սեպտեմբերի 07-ի N 82-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 96-Ա առ 16 օգոստոսի 2019 թվական).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 29-ի N 99-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 97-Ա առ 16 օգոստոսի 2019 թվական).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 91-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 98-Ա առ 16 օգոստոսի 2019 թվական):