Ընթացիկ տարվա հունվար-հունիսին Արցախում գրանցվել է 327 ամուսնություն և 96 ամուսնալուծություն:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:
Նրա խոսքով՝ 100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկնել 29 ամուսնալուծություն` նախորդ տարվա 30-ի փոխարեն:
ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահը տեղեկացրել է, որ 2019թ. –ի հունվար-հունիսին Արցախում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 247 մարդ, մեկնողների թվաքանակը` 369 մարդ, արդյունքում միգրացիայի մնացորդը կազմել է -122 մարդ: Եկողների 83.8 %-ը և մեկնողների 99.7 %-ը բաժին է ընկել Հայաստանի Հանրապետությանը: