Լսողական սարքերով ապահովում

«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի ու Ամերիկյան հանրահայտ «Սթարքի /Starkey/» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և Արցախի առողջապահության, աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման, արտաքին գործերի, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների աջակցությամբ այսօր՝ հունիսի 29-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում հանրապետության լսողական խնդիրներ ունեցող  անձանց տրամադրվել են լսողական սարքեր:

Միջոցառման ժամանակ լսողական խնդիրներ ունեցող անձիք հետազոտվել և խորհրդատվություն են ստացել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Պաղեստինից և Հայաստանից ժամանած մասնագետների կողմից:
«Արաբկիր» մանկական միացյալ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1995 թվականին և տարիներ շարունակ գործունեություն է ծավալում մտավոր, ֆիզիկական, լսողական, հաղորդակցման և այլ խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների և հասարակության մեջ ինտեգրման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Արաբկիր» մանկական միացյալ բարեգործական հիմնադրամի հիմնադիր և հոգեբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանի նշել է, որ մշտապես ուշադրության կենտրոնում են Հայաստանում և Արցախում առկա խնդիրները, որոնք փորձում են հնարավորինս լուծելի դարձնել՝ համապատասխան ռեսուրսների տրամադրմամբ:
Երևանում գործում է հետխնամքի կենտրոնը, որն իրականացնում է շահառուների անվճար խորհրդատվություն, սարքերի մարտկոցների անվճար կանոնավոր տրամադրում և առաջացած խնդրիների անվճար, ինչը նաև նախատեսվում է ստեղծել Ստեփանակերտում:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԿԻՍՎԵԼ