Պետական նախարարը ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասվում է՝
«Հարգելի’ հայրենակիցներ
Արցախում հունիսի 10-ին նշվում է սոցիալական աշխատողի օրը: Այսօր ավելի է ընդգծվում անհատների, ընտանիքների և համայնքների կյանքում սոցիալական աշխատողների ջանքերը: Ուշադրության է արժանանում հատկապես կայուն զարգացման, սոցիալական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։ Սոցիալական համախմբվածության, հավասարության, հասարակության բոլոր անդամներին հավասար հնարավորություններ ընձեռելու հարցում որակապես նոր ու արդյունավետ աշխատաոճը հավասարապես պետք է յուրացնենք բոլորս:
Շնորհավորում եմ սոցաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում անաչառ և կոչմանը նվիրված աշխատելու համար»։