Արցախի Հանրապետությունում հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Այս տոնը սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010թ. դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշմամբ: Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին օգնելն է, նրանց խնդիրների լուծմանն աջակցելը:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ հանրության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հետագա հաջողություններ Ձեր ամենօրյա դժվարին, պատասխանատու և մարդկանց այնքան անհրաժեշտ աշխատանքում:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար
Ս.ԱՎԱՆԵՍՅԱՆ