Շնորհավոր Ձեր տոնը սիրելի երեխաներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի առաջին տեղակալ  Ա.Ծատուրյանը և ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Մ.Ավագիմյանը  այցելեցին նախարարության համակարգում գործող <<Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ:

Ա.Ծատությանը շնորհավորեց <<Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ի  երեխաների և Արցախի բոլոր մանուկների տոնը ու մաղթեց նրանց առողջություն, երջանկություն,  երազների իրականացում:

Փոքրիկները հանդես եկան համերգային ճոխ ծրագրով, իսկ հաստատության տնօրինության կողմից կազմակերպվեց տոնական խնջույք:

ԿԻՍՎԵԼ