Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը սահմանվել է 1925թ. Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված է երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս ուրախ ու պայծառ տոնի կապակցությամբ: Թող ձեր նվիրական երազանքներն իրականություն դառնան, իսկ մանկական անմեղ ժպիտը՝ սեր ու բարություն սփռի:
Անհոգ մանկության ապահովումը գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո: Մենք փորձում ենք լավագույն պայմաններ ստեղծել Ձեր առողջության պահպանման, կրթության ու դաստիարակության համար, լուծել սոցիալական ապահովվածության և բարեկեցության խնդիրները:
Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր նվիրվածությունն ու հոգածությունը: Կրթված ու զարգացած երեխան ինչպես ծնողի ու ընտանիքի, այնպես էլ բարեկեցիկ պետության հիմքն է:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի բալիկներ: Երջանկություն ձեզ, առողջություն և լուսավոր ապագա:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.ԱՎԱՆԵՍՅԱՆ