2019թ. մայիսի 21-ին կայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատողների Արհեստակցական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը`
նախագահությամբ Կ.Թորոսյանի, քարտուղարությամբ Զ.Հայրապետյանի:
Ժողովի աշխատանքների կազմակերպության 218 անդամների 53 պատվիրակներից մասնակցել են 49-ը: Ժողովի աշխատանքներին մասնակցել են նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանը, ԱՀ պետհիմնարկների աշխատողների արհկազմակերպությունների ՃՀՄ նախագահ Յու. Ավանեսյանը:
Օրակարգային՝
- Արհկոմի հաշվետվություն
- Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
- Արհկոմի անդամների ընտրություն
- Վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն
Օրակարգային 1-ին և 2-րդ հարցերի մասին հաշվետվությունները ներկայացրել են արհկոմի նախագահ Մ.Հակոբջանյանը և վերստուգիչ հանձնաժղովի անդամ Վ.Աբրահամյանը:
Ելույթ են ունեցել նախարար Ս.Ավանեսյանը, ընդհանուր բաժնի պետ Զ.Հայրապետյանը, տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սպասարկման կենտրոնի տնօրեն Ա.Ադամյանը, ԱՀ պետհիմնարկների աշխատողների արհկազմակերպությունների ՃՀՄ նախագահ Յու.Ավանեսյանը:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության Արհեստակցական կազմակերպության ժողովը որոշեց՝
- Արհկոմի հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները գնահատել բավարար
- Հաստատել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը
- Արհկոմի կազմում ընտրել՝
Մելսիկ Արմենի Հակոբջանյանին՝ կազմակերպության արհկոմի նախագահ
Դավիթ Սերգեյի Ավետիսյանին՝ նախագահի տեղակալ
Անդամներ՝ Սուսաննա Ռազմիկի ՇաՖեյանց
Սամվել Չերքեզի Միրզոյան
Արեգա Նադիրի Ադամյան
Հրաչիկ Գառնիկի Ավթանդիլյան
Արմենուհի Համոյի Հարությունյան
- Վերստուգիչ հանձնաժողովի կազմում ընտրել՝
Վարդան Արիկի Աբրահամյան՝ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
Անդամներ՝
Գոհար Մաքսելի Խաչատրյան, Էմիրջան Լևի Ասլանյան: