Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Մայիսի 9-ը վաղուց արդեն դարձել է մեր հերոս ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը: Պատմության տարբեր ժամանակահատվածներում՝ հայրենիքի համար վճռորոշ պահերին մենք կարողացել ենք համախմբվել և պաշտպանել համազգային շահը, մեր հողն ու ջուրը, ընտանիքն ու օջախը:
Հայրենական մեծ պատերազմում մեր հայրենակիցների սխրանքներն ընդմիշտ կմնան սերունդների հիշողության մեջ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար:
1992 թվականին Շուշիի ազատագրումով մայիսի 9-ը ձեռք բերեց կրկնակի խորհուրդ՝ իրենց հայրերի ու պապերի սխրանքին միավորելով նոր սերնդի արժանապատիվ կեցվածքը: Այն դարձավ մեր նորագույն պատմության փառավոր էջն և իր ազգային ու մարդկային իրավունքները պաշտպանելու հայ ժողովրդի վճռականության առհավատչյան:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան այս մեծ տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար՝ Ս.Ավանեսյան