Կենսաթոշակների չափերի բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացվել

Այսօր՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  Ս.  Ավանեսյանն     ասել է, որ  որոշման   նախագծի  ներկայացումը  պայմանավորված  է    պետական  կենսաթոշակների  մասին   ԱՀ  օրենքում  կատարված   փոփոխություններով ու  լրացումներով:

«Նախագծով  առաջարկվում  է  ծերության առաջին, երկրորդ  և երրորդ  խմբերի  հաշմանդամության սոցիալական  կենսաթոշակների, պարտադիր  ժամկետային  զինվորական  ծառայության  շարքային    կազմի  երրորդ  խմբի  հաշմանդամ  զինծառայողի  հաշմանդամության    և  պարտադիր  ժամկետային  զինվորական   ծառայության  շարքային   կազմի, մահածաց, զոհված  զինծառայողի  ընտանիքի  անդամին  կերակրողին  կորցնելու  դեպքում  զինվորական  կենսաթոշակի  չափերը  սահմանել    25  հազար  500 դրամ:  Նախագիծն  ընդունվելու  դեպքում    փոփոխությունները  կվերաբերվի    մոտ  3330  թոշակառու  անձանց.  պետական բյուջեում  ամսական  ծախսերը  կավելանան    20  մլն  դրամի   չափով»,-մասնավորապես  ասել է  Ս.  Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ