Ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Մաղթում եմ կանացի երջանկություն, առողջություն, մայրական բերկրանքի բազում պահեր:
Համոզված եմ, որ Դուք շարունակելու եք հայապահպան և ազգապահպան Ձեր առաքելությունը, քանզի մշտապես շրջապատված եք պետական հոգածությամբ:
Մեր պետությունը յուրաքանչյուր տարի լայն ծրագրեր է իրականացնում ուղղված կանանց կենսապայմանների բարելավմանը, ծնելիության և բազմազավակության խթանմանը, նորաստեղծ ընտանիքների խրախուսմանը:
Թող որ Ձեր աչքերը լինեն սիրով ու երջանկությամբ լեցուն ողջ տարվա ընթացքում: Եղեք առողջ ու երջանիկ:
Նախարար Սամվել Ավանեսյան