ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանի հանձնարարությամբ նախարարության մի խումբ աշխատողներ՝ աշխատակազմի ղեկավար Գ.Գրիգորյանը, ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Ա.Բախտամյանը, բնակարանային հարցերի վարչության ծրագրերի համակարգման բաժնի պետ Ա.Ավագյանը, սույն թվականի մարտի 1-ին այցելել են ԱՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն և Ջիվանի վերաբնակեցվող գյուղեր՝ առանձնատների տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:
Ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկուցվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին:
Նախարարը հայտնաբերված թերությունների հետագա վերացման ուղղությամբ հանձնարարեց ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: