Նախարար Ս.Ավանեսյանի աշխատանքային այցը Քաշաթաղի շրջան

Սույն թվականի փետրվարի 6-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Ս.Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՀ Քաշաթաղի շրջան: Հանդիպել է շրջվարչակազմի ղեկավար Ս.Սարգսյանի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են վերաբնակեցման պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակման, վերաբնակեցման կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր:

Տեղում նախարարը ծանոթացել է ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոնի համար նախատեսված վերանորոգված մասնաշենքի պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ:

 

ԿԻՍՎԵԼ