Ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը կիրականացվի փոփոխված տարբերակով

2019 թվականի հունվարի 1-ից փոփոխությունների կենթարկվի ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը, մասնավորապես կդադարեցվեն ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի անվամբ ժամկետային ավանդի բացումը, կվերանայվեն պետական նպաստների չափերի, ինչպես նաև երեխային տրվող միանվագ նպաստների չափերի հաշվարկման կարգերը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կշարունակվի նորաստեղծ ընտանիքներին միանվագ ամուսնության նպաստի տրամադրման ծրագիրը՝ յուրաքանչյուր անձին 150 հազ. դրամ:
«Ժողովրդագրության բնագավառում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է ժողովրդագրական երևույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմանն ու անբարենպաստ իրավիճակի հաղթահարմանը: Կշարունակվեն նաև ժողովրդագրական քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հանրային իրազեկման միջոցառումները»,- նշել է Ս. Ավանեսյանը:
ԿԻՍՎԵԼ