2018թ. 4-րդ եռամսյակ

Դիմումների տեսություն

01.10.2018-01.01.2019թթ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ստացված դիմումների ընթացքի,

ինչպես նաև նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատական

վերլուծության վերաբերյալ

2018թ. 4-րդ եռամսյակի ընթացքում նախարարությունում գրանցվել է 1918 փաստաթուղթ, որից 495-ը պաշտոնական գրություն, 37-ը ԱՀ օրենքներ և կառավարության որոշումներ, 18-ը օրենսդրական ակտի նախագծեր, 1281-ը՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումներ, ներքին  փաստաթղթաշրջանառության՝ 87 փաստաթուղթ։

Չորրորդ եռամսյակում նախարարությունում գրանցվել է քաղաքացիներից ստացված 1281 գրավոր դիմումներ։ Ընդ որում՝ գրավոր դիմումներից և պաշտոնական գրություններից 189-ը պատասխան չէին ակընկալում (տեղեկություններ, ցուցակներ, հաշվետվություններ, հրավեր և այլն)։

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել և ելքագրվել է 1922 փաստաթուղթ՝ որից 18-ը մշակված օրենսդրական ակտի նախագծեր, 1299-ը պաշտոնական գրությունների, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումների պատասխաններ, 605-ը ներքին ելքի փաստաթղթեր։

2018թ. 4-րդ եռամսյակում նախարարի մոտ կայացել է 13 ընդունելություն, որին մասնակցել են 132 քաղաքացիներ, որից 130 քաղաքացիներ գրավոր դիմել են նախարարին։

Նշված դիմումների զգալի մասը վերաբերում էր քաղաքացիներին նյութական կամ ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Չորրորդ եռամսյակում այդ տիպի  դիմումների թիվը կազմել է 1099, կամ ամբողջ դիմումների 85.7%-ը։ Բնակարանային և վերաբնակեցման հարցերին առնչվող դիմումներն ու գրությունները 107-ն էին, զբաղվածության վերաբերողը՝ 25-ը, կենսաթոշակների վերահաշվարկման և վճարման կարգին վերաբերողը՝ 48-ը, սոցաջակցության հարցերով՝ (պրոթեզ, հաշմանդամի սայլակ, լսողական սարք, ուղեգիր, գերեզմանաքարի տեղադրում և այլն) 75, պետական նպաստների, ավանդների, երեխաների ծննդյան նպաստի  նշանակման ու ընտանիքի և երեխաների հիմնահարցերին վերաբերող դիմումները՝ 79-ն էին, օրենսդրության պարզաբանմանը վերաբերող հարցերով դիմումները՝ 26-ը, բարեգործական և այլ ծրագրերի մասով՝ 11-ը, հաշմանդամության կարգի սահմանման, փոփոխման, նոր փորձաքննություն անցնելու մասին դիմումները կազմել են 13, իսկ տարաբնույթ հարցերով՝ 293:

Ընդ որում՝ ԱՀ նախագահի աշխատակազմ են դիմել 255, պետնախարարի աշխատակազմ՝ 108, վարչակազմերին և Ստեփանակերտի քաղաքապետարան՝ 111 քաղաքացիներ, ուժային կառույցներից ստացված դիմումներն ու գրությունները 42-ն էին, այլ մարմիններից՝ 48-ը։

1262 դիմումներ ու գրություններ հասցեագրվել են նախարարին։

 

2017թ. 4-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր 2018թ. 4-րդ եռամսյակում մտից փաստաթղթեր Համեմատություն
1. Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1165 Մտից փաստաթղթերի ընդհանուր քանակ 1918 Աճել է 753-ով
2. Պաշտոնական գրություններ 557 Պաշտոնական գրություններ 495 Նվազել է 62-ով
3. Ներքին փաստաթղթաշրջանառու-թյուն 64 Ներքին փաստաթղթաշրջանա-ռություն 87 Աճել է 23-ով
4. Քաղաքացիների դիմումներ 902 Քաղաքացիների դիմումներ 1281 Աճել է 379-ով
ա.Գրավոր դիմումներ 902 Ա.Գրավոր դիմումներ 1281 Աճել է 379-ով
Բ.Բանավոր դիմումներ 2 բ.Բանավոր դիմումներ 2
5. Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 129 Ընդունելության բաժին դիմած քաղաքացիների թիվը 132 Աճել է 3-ով
ա.Գրավոր դիմումներ 129 ա.գրավոր դիմումներ 130 Աճել է 1-ով
բ.բանավոր դիմումներ 2 բ.Բանավոր դիմումներ 2
6. Հսկողական Հսկողական 1 Աճել է 1-ով

 

 

 

 

 

ԿԻՍՎԵԼ