Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ գալիք 2019 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության, միասնության, իսկ յուրաքանչյուրիդ համար՝ մասնագիտական նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի: Համոզված եմ, որ վերջին տարիներին հանրապետությունում մեկնարկած սոցիալական ծրագրերը ոչ միայն շարունակություն կունենան, այլև կյանքի կկոչվեն մեր ազգային նկարագրին բնորոշ նոր ծրագրեր: Այս լավատեսությամբ մաղթում եմ` թող Սուրբ Ծնդյան լույսն ու Հայ առաքելության Եկեղեցու օրհնությունն ուղեկցեն ձեզ ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ ձեզ առողջություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք: