ԱՐՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ


Դեկտեմբերի
 20-ին ԱրՊՀ տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դոցենտ,տ.գ.թ. Շուշան Ասրյանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական սեմինարիընթացքում ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են սոցիալական աջակցության ևապահովության հիմնահարցեր:

Բացելով միջոցառումը` տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանըհամապարփակ ներկայացրել է ետպատերազմյան շրջանում մեր հանրապետության որդեգրածսոցիալական քաղաքականությունը` նշելով, որ այսօր էլ ոլորտի հատկացումները բյուջեիգերակշիռ մասն են կազմում:

«Ներկայումս իրականացվող ավելի քան 150-ից ավելի սոցիալական ծրագրերով հանդերձ` մեր հանրապետությունում շարունակում է առկա մնալ սոցիալական լարվածությունը և պահանջում այն հաղթահարելու նոր մոտեցումներ»,- նշել է Ռ. Մանգասարյանը:

Կառավարում մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները քննարկվող թեմայի շրջանակներում ներկայացրել են սոցիալական աջակցության միջազգային փորձը, սոցիալական աջակցության մարմիններն ու օրենսդրությունը, ԱՀ սոցիալական աջակցության դաշտը, աջակցության ծրագրերը, սոցիալական աշխատողի դերն ու սոցիալական աջակցության համակարգի հիմնախնդիրները:

«Նման միջոցառումներով մենք նպատակ ունենք վերհանելու սոցիալական հիմնախնդիրները,որոնք կարող են դառնալ ապագա սոցիալական քաղաքականության թիրախը»,- քննարկվողխնդիրների արդիականությունը հիմնավորել է Շ. Ասրյանը` այն ներկայացնելով սոցիալականոլորտում վարվող ներկայիս քաղաքականության համատեքստում:

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանպատասխանատուները ողջունել են տնտեսագիտության ֆակուլտետինախաձեռնողականությունն ու համագործակցությունը նախարարության հետ,անմիջականորեն մասնակցելով քննարկվող թեմաներին, մանրամասն ներկայացրելսոցիալական ծրագրերի բնույթն ու էությունը, ապա պատասխանել նաև հարցերին:

ԿԻՍՎԵԼ