ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը մանրամասնել է, որ 2019 թվականին 180 վերաբնակ ընտանիքների հաշվով կշարունակվեն տրամադրվել միանվագ օգնություն՝ 6.3 մլն դրամ, ճանապարհածախսի փոխհատուցում՝ 3.6 մլն դրամ, գույքի տեղափոխման փոխհատուցում՝ 8.4 մլն դրամ, բեռնատար մեքենայով գույքի տեղափոխում՝ 12 մլն դրամ, ինչպես նաև սոցիալ-կենցաղային և գյուղատնտեսական վարկեր՝ 41.3 մլն դրամ:
«4.4 մլն դրամ նախատեսվում է վերաբնակիչների բնակելի տների սեփականաշնորհման ծախսերի համար: Վերաբնակ ընտանիքներին շինանյութերի տրամադրման ու բնակպայմանների բարելավման համար նախատեսվում է 159.4 մլն դրամ: ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված բնակարանային կոմունալ ծառայությունների վարձավճարի փոխհատուցման համար նախատեսվում է 0.6 մլն դրամ, կենցաղային կահույքի և սարքավորումներ ձեռքբերման համար՝ 20 մլն դրամ»,- նշել է Ս. Ավանեսյանը: