Կույրերի միջազգային օր, համաշխարհային ամսաթիվ, որը կոչված է ուշադրությունը հրավիրել այն մարդկանց վրա, որոնք ընդմիշտ կորցրել են իրենց տեսողությունը և գտնվում են կյանքի դժվար իրավիճակում։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշման, նոյեմբերի 13-ը նշվում է որպես կույրերի միջազգային օր: 1745 թ. նոյեմբերի 13-ին է ծնվել հայտնի ուսուցիչ, Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցի ու կազմակերպության հիմնադիր Վալենտին Հայուին։ Մինչ այդ աշխարհում կույրերի համար ոչ մի ուսումնական հաստատություն չի եղել: Վ. Հայուին, իր իսկ ստեղծած տառատեսակով, առաջինն է ցուցադրել կույրերին սովորեցնելու եղանակը:
Սիրելի հայրենակիցներ, Ձեր նկատմամբ հոգատար վերաբերմունքը մեզ համար ոչ թե միջազգային մեկ օրվա, այլ՝ առօրեական գործ է։ Միշտ շրջապատված եղեք սիրով ու ջերմությամբ։