ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2018 թվականի հոկտեմբեր ամսում ընդունված որոշումների մասին
ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 1-ին, 23-ին և 25-ին ընդունվել են հետևյալ որոշումները`
- Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի կողմից իրականացվող <<Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի Մարտակերտի Մովսես Ճանպազյանի անվան մանկապարտեզի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 118-Ա առ 1 հոկտեմբերի 2018թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 58-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 119-Ա առ 23 հոկտեմբերի 2018թ.).
- Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 16-ի N 34-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (որոշում N 120-Ա առ 23 հոկտեմբերի 2018թ.).
- <<ՏԱՇԻՐ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երիտասարդական կենտրոնի շենքի նկուղի պատերի և կմախքի կառուցման շինարարական աշխատանքներ>> ծրագրի մասին (որոշում N 121-Ա առ 23 հոկտեմբերի 2018թ.).
- 2018 թվականի օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ շինանյութեր և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 122-Ա առ 25 հոկտեմբերի 2018թ.).
- 2018 թվականի սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության Լյուբերցի քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման՝ տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 123-Ա առ 25 հոկտեմբերի 2018թ.).
- 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Հայ-ամերիկյան առողջապահական ասոցիացիայի կողմից <<IDA FOUNDATION>> կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով ստացված ապրանքների բաշխման՝ դեղորայք և տարբեր տեսակի բժշկական պարագաներ (որոշում N 124-Ա առ 25 հոկտեմբերի 2018թ.).
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 27-ի N 124-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (որոշում N 125-Ա առ 25 հոկտեմբերի 2018թ.):