ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2018 թվականի հուլիսի 4-ին ընդունված որոշումների մասին
- 2018 թվականի մայիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ տարբեր տեսակի շինանյութեր և այլ ապրանքներ (որոշում N 94-Ա առ 4 հուլիսի 2018թ.).
- 2018 թվականի հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության Պրոտվինո քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ բլոկ-կոնտեյներ (որոշում N 95-Ա առ 4 հուլիսի 2018թ.).
- 2018 թվականի հունիսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից <<MEBS GLOBAL REACH>> կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման՝ ICBUS 3000 մակնիշի դպրոցական ավտոբուս (որոշում N 96-Ա առ 4 հուլիսի 2018թ.).
- Բարերար Միշել Տանկրեզի կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի կահավորում>> ծրագրի մասին (որոշում N 97-Ա առ 4 հուլիսի 2018թ.).
- <<Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմ>> կրոնական կազմակերպության կողմից իրականացվող <<Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող ավանի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնում>> ծրագրի մասին (որոշում N 98-Ա առ 4 հուլիսի 2018թ.):