Հաստատվեցին բարեգործական ծրագրեր

Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

 

ԱՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից 2018թմայիսի 17-ին ընդունվել են հետևյալ  որոշումները`

– 2018 թվականի մարտի 23-ին Շվեյցարիայի Կյուներ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱրցախիՀանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի բժշկական սարքեր և սարքավորումներ (որոշում N 58-Ա առ 17.05.18թ.),

– 2018 թվականի մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից բարերար Վարդան Քերոփի Կիրոյանցի կողմից Հայաստանի Հանրապետությու-նում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացվածապրանքների բաշխման` տարբեր տեսակի շինարարական ապրանքներ (որոշում N 59-Ա առ 17.05.18թ.),

– 2018 թվականի ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից <<ՎԻՎԱ>> բարեգործական հասարակական կազմակերպությունից <<Աէրոբսերվիս>> կազմակերպության միջոցով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱրցախիՀանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 60-Ա առ 17.05.18թ.),

– 2018 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանհասցեով ստացված ապրանքների բաշխման` տարբեր տեսակի ապրանքներ (որոշում N 61-Ա առ 17.05.18թ.),

– 2018 թվականի ապրիլի 18-ին Գերմանիայի հայ բժշկական ասոցիացիայի և հայ-ամերիկյան առողջապահական ասոցիացիայի կողմից <> կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտականներկայացուցչության հասցեով ստացված ապրանքների բաշխման` դեղորայք և տարբեր տեսակի բժշկական ապրանքներ (որոշում N62-Ա առ 17.05.18թ.),

– 2018 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի կողմից և <<ՎԻՎԱ>> բարեգործական հասարակական կազմակերպությունից <<Աէրոբսերվիս>> կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետությու-նում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանհասցեով ստացված ապրանքների բաշխման` գրքեր, ըմբշամարտի համար կոշիկներ և դեղորայք (որոշում N 63-Ա առ 17.05.18թ.),

– Բարերար Արմեն Աշոտի Պետրոսյանի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք վանական համալիրի փոքր եկեղեցու վերանորոգում» ծրագրի մասին (որոշում N 64-Ա առ 17.05.18թ.):

          Բարեգործական ծրագրերի

          համակարգման բաժին

ԿԻՍՎԵԼ