Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության միջև
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կողմերն են հանդիսանում՝
գործատուներ՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը՝ ի դեմս նախարար Սամվել Ավանեսյանի և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմը՝ ի դեմս աշխատակազմի ղեկավար Գևորգ Գրիգորյանի (այսուհետ՝ գործատու), մի կողմից և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ Մելս Հակոբջանյանի (այսուհետ՝ արհեստակցական կազմակերպություն), մյուս կողմից, երկուսը միասին հիշատակման դեպքում՝ այսուհետ կողմեր:
1.2. Սույն պայմանագիրը գործատուի և արհեստակցական կազմակերպության միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով կնքված գրավոր համաձայնություն է:
1.3. Սույն պայմանագրի նպատակներն են.
- կողմերի սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների իրացումը.
- աշխատողների վիճակը բարելավող սոցիալ-աշխատանքային իրավունքների և երաշխիքների սահմանումը:
- ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
2.1 Գործատուն պարտավորվում է.
- աշխատողին տրամադրել աշխատանքային պայմանագրով որոշված աշխատանքը.
- աշխատողին վճարել կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված կարգով.
- արտաժամյա, հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարած աշխատանքի, ինչպես նաև սահմանված նորմաների համեմատությամբ աշխատանքի ծավալը ավելանալու դեպքում աշխատողին վարձատրել օրենսգրքով սահմանված կարգով.
- աշխատողին յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար տրամադրել ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդներ.
- աշխատողի դիմումի համաձայն նրան տրամադրել նպատակային արձակուրդ.
- յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծել օրենքով սահմանված՝ պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ, ապահովել աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը.
- ապահովել յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ և կահավորված աշխատավայր.
- հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն, անհրաժեշտության դեպքում, աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնելու համար ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից՝ պահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը.
- երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրել լրացուցիչ ընդմիջում՝ կես ժամից ոչ պակաս տևողությամբ.
- աշխատողին անվճար տրամադրել անհրաժեշտ աշխատանքի միջոցները.
- գործուղման ամբողջ ժամանակահատվածում պահպանել գործուղման մեկնած աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը, ինչպես նաև նրան վճարել օրապահիկ և հատուցել գործուղման հետ կապված ծախսերը՝ Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.
- ընդունել հրաման՝ սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատողների տարեկան պարգևատրման անվանակարգերի և այդ անվանակարգերին համապատասխան՝ պարգևատրման ներկայացված աշխատողներից թեկնածուների ընտրության չափանիշների մասին.
- օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել արհեստակցական կազմակերպության առաջարկությունները և տալ գրավոր պատասխաններ.
- արհեստակցական կազմակերպությանը անվճար տրամադրել աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների.
- չխոչընդոտել արհեստակցական կազմակերպության գործունեությանը:
2.2 Գործատուն իրավունք ունի.
- աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը՝ օրենսգրքով սահմանված դեպքերում.
- աշխատանքային կարգապահությունը խախտելու համար աշխատողի նկատմամբ օրենսգրքով, <<Քաղաքացիական ծառայության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կիրառել կարգապահական տույժեր.
- սույն պայմանագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետի <<զ>> պարբերությամբ նախատեսված պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում աշխատողին ենթարկել կարգապահական պատասխանատվության.
- աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար օրենսգրքով, <<Քաղաքացիական ծառայության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խրախուսել աշխատողին.
- առողջարանային բուժման և հանգստյան տների կարիք ունեցող աշխատողին տրամադրել ուղեգիր:
2.3 Արհեստակցական կազմակերպության կոմիտեն պարտավորվում է.
- կազմակերպել մարզամշակութային միջոցառումներ և անցկացնել ճանաչողական այցեր.
- կազմակերպել աշխատողների հանգիստը.
- առողջարանային բուժման և հանգստյան տների կարիք ունեցող աշխատողին աջակցել ուղեգրի ձեռքբերման հարցում:
2.4. Արհեստակցական կազմակերպության կոմիտեն իրավունք ունի.
- գործատուին ներկայացնել առաջարկություններ աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ.
- աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնել ոչ պետական վերահսկողություն.
- աշխատողին տրամադրել նյութական օգնություն.
- գործատուից ստանալ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների.
- իրականացնել օրենսդրությանը չհակասող այլ իրավունքներ:
2.5. Կողմերը համատեղ պարտավորվում են՝
1) իրականացնել աշխատողների պարբերական բժշկական զննություն՝ արհեստակցական կազմակերպության կոմիտեի որոշմամբ սահմանված կարգով.
2) հետևել, որպեսզի աշխատողը՝
ա. բարեխղճորեն կատարի աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,
բ. պահպանի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,
գ. կատարի աշխատանքի սահմանված նորմերը,
դ. բարեխղճորեն վերաբերվի գործատուի և այլ աշխատողների գույքին,
ե. աշխատանքային ժամերին չզբաղվի իր պաշտոնական պարտականությունների հետ չկապված ցանկացած այլ գործունեությամբ, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի,
զ. ունենա պատշաճ կեցվածք, համապատասխանի աշխատողի արտաքին տեսքի նկատմամբ ներկայացվող պահանջներին, աշխատատեղը պահի մաքուր և հավաքված, աշխատասեղանի վրա ունենա միայն աշխատանքի համար անհրաժեշտ պարագաներ,
է. հետևի քաղաքացիական ծառայողի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 2-ի N 58 Ն (ա) հրամանով նախատեսված ծառայողական էթիկայի կանոններին,
ը. աշխատանքի ժամերին մշտապես գտնվի աշխատավայրում կամ աշխատանքից բացակայի օրենսգրքով նախատեսված դեպքերում:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը:
3.2. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի համաձայնությամբ:
3.3. Սույն պայմանագիրը դրանով սահմանված կարգով և դեպքերում կարող է լուծել կողմերից յուրաքանչյուրը` այդ մասին նախազգուշացնելով մյուս կողմին ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:
3.4. Սույն պայմանագրի գործողության ժամկետի վերջին երկու ամսվա ընթացքում կողմերը կարող են սկսել կոլեկտիվ բանակցություններ նոր պայմանագիր կնքելու կամ գործող պայմանագրի գործողության ժամկետը սահմանված կարգով երկարաձգելու վերաբերյալ:
3.5. Սույն պայմանագրի դրույթների կատարման վերաբերյալ ծագած վեճերը լուծվում են օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգով:
3.6. Գործատուն աշխատողներին ծանոթացնում է սույն պայմանագրի հետ՝ այն ստորագրելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3.7. Սույն պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում են կողմերը:
Գործատու Արհեստակցական կազմակերպություն
ԱՀ աշխատանքի, սոցիալական ԱՀ աշխատանքի, սոցիալական
հարցերի և վերաբնակեցման հարցերի և վերաբնակեցման
նախարար՝ նախարարության աշխատողների
Ս. Ավանեսյան արհեստակցական կազմակերպության կոմիտեի նախագահ՝
Մ. Հակոբջանյան
ԱՀ աշխատանքի, սոցիալական
հարցերի և վերաբնակեցման
նախարարության
աշխատակազմի ղեկավար՝
Գ. Գրիգորյան