Ճոխ սեղաններ, սրտաբուխ խոսքեր, աշխույժ երգ ու պար և, իհարկե, հարսանյաց մատանիներ: Օգոստոսյան այդ օրն ընդմիշտ կմնա նրանց հիշողության մեջ. “Ստեփանակերտի Տուն-ինտերնատ” պետական ոչ առևտրային կազմակերպությունում վաղուց ապաստան գտած Գայանե Ապրեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը ամուսնական դաշն կնքեցին ու երդվեցին ողջ կյանքի ընթացքում հավատարիմ լինել միմյանց: Նորապսակներին, որոնց ամուսնության վկաները դարձան հարազատներն ու տուն-ինտերնատի մշտական “բնակիչները”, ապահովվեցին հարմարավետ ու կահավորված առանձին սենյակով: