Հանդիպում “Հույսի պատկեր” կազմակերպության ներկայացուցիչ Վիգեն Աղանիկյանի հետ

Հանդիպում “Հույսի պատկեր” ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցչի հետ

ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  “Հույսի պատկեր” կազմակերպության ներկայացուցիչ Վիգեն  Աղանիկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  մոտ ապագայում կազմակերպության կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրեր, մասնավորապես Քաշաթաղի և Շահումյանի շրջանի բնակիչներին օգնության ցուցաբերում սննդամթերքի տեսքով, ինչպես նաև որակյալ  և սերտիֆիկացված մանկական սննդի բաժանումը Արցախում  բեյբի-բումի գլխավոր դերակատարներին` մանուկներ ունեցող մայրերին:
Նախարարը խնդրել է իր երախտագիտությունը հայտնել “Հույսի պատկեր” կազմակերպության ղեկավարներ`Ռայմոնդ Ռոյբելթին և Կլաուս Շտիգլիտցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապրող 150 միայնակ ծերերին, Ադրբեջանից փախստական, պատերազմից տուժած, սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև 67 երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 2009 թվականի աշնանը  ցուցաբերած հումանիտար օգնության համար:
Հանդիպման վերջում նախարար Ն.Ասծատրյանը իր գոհունակությունն է հայտնել Արցախի համար նշանակալի առաքելության բոլոր դերակատարներին և հույս հայտնել, որ առաքելությունը արգասաբեր ու շարունակական կլինի:

ԿԻՍՎԵԼ