Հաշմանդամների վերափորձաքննություն

Հոկտեմբերի 5-ին ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում աշխատող հաշմանդամներին վերափորձաքննության անցկացման հարցերին:
Նախարար Ն. Ասծատրյանը, Հայաստանի Հանրապետությունից հրավիրված, բժիշկ-փորձագետների պատվիրակության հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է աշխատանքների իրագործում, որը կնպաստի գործընթացի արդյունավետ իրականացմանը և գործնական կապերի  ամրապնդմանը:
Նախարարը ընդգծեց, որ վերոհիշյալ աշխատանքների իրագործումը բխում է սոցիալական արդարության սկզբունքներից:

ԿԻՍՎԵԼ