ԼՂՀ սոցապահովության նախարարության կայքէջի շնորհանդեսը

2009թ. հոկտեմբերի 13-ին կայացավ ԼՂՀ սոցապահովության նախարարության պաշտոնական կայքէջի շնորհանդեսը` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն. Ասծատրյանի, փոխնախարարներ Լ. Ղուլյանի, Ս. Արզումանյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախարարի տեղակալ Ա. Ասատրյանի, ՀՀ ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն պրն. Հ. Չոբանյանի, զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կայքէջը, որի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի կողմից, այսօր իրողություն է: Այն կլուսաբանի ԼՂՀ սոցապահովության նախարարության գործունեությունը և համացանցից օգտվողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ սոցիալական ոլորտին վերաբերվող օրենսդրական դաշտին, նախարարության կառուցվածքին, գործունեության ոլորտներին, նախարարության կողմից կյանքի կոչվող ծրագրերին:
Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը և շնորհավորեց կայքէջի ծնունդը: Նախարարը հատկապես կարևորեց այն մեծ դերը, որ կոչված է կատարելու կայքէջն աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության բնագավառներում պետական քաղաքականության և նախարարության գործունեության թափանցիկության ապահովման, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեության արդյունավետության ու հասցեականության բարձրացման, նախարարություն-հասարակություն անմիջական կապի ամրապնդման գործում:
Այնուհետև ՀՀ ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն պրն. Հ. Չոբանյանը համառոտ ներկայացրեց կայքէջի կառուցվածքը, տվեց որոշակի պարզաբանումներ, և ներկայացրեց կայքէջի հնարավորություները:
Շնորհանդեսի վերջում նախարարը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:

* * *

2009թ. հոկտեմբերի 13-ին կայացավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ի ԼՂՀ մասնաճյուղի բացումը:
Նորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնը ՓԲԸ-ն տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում գործող առաջատար ընկերություն է` փորձառու և բարձրորակ մասնագետներով: Արդեն 1 տարի է ինչ գործում է ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղը: Այդ ընթացքում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության հետ սերտ համագործակցության շրջանակներում նախարարության համար մշակվել և ներդրվել են`
•աշխատանք փնտրողների և գործատուների հաշվառման տեղեկատվական համակարգը,
• հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգը,
•էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգը,
• անձնակազմի կառավարման տեղեկատվական համակարգը,
• աշխատանքի պետական տեսչության տեղեկատվական համակարգը,
• նպաստների կառավարման համակարգը,
• ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության պաշտոնական վեբկայքը:

Հանդիսավոր արարողության ներկա էին ԼՂՀ վարչապետը, սոցապահովության նախարարը, փոխնախարարները, արդարադատության նախարարը, տնտեսական զարգացման նախարարը, կրթության և գիտության նախարարը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հ. Չոբանյանը, որից հետո ելույթ ունեցան ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը: Շնորհանդեսը եզրափակեց ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն պրն Հ. Չոբանյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները:

ԿԻՍՎԵԼ