2009թ. հոկտեմբերի 14-ին կայացավ ԼՂՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստը` ԼՂՀ սոցապահովության նախարար, հանձնաժողովի նախագահ Ն. Ասծատրյանի նախագահությամբ: Նիստին հրավիրված էին որոշ կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ` բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով: Նիստի օրակարգը հագեցած էր հանձնաժողովի անդամների հավանությանը, ներկայացվեցին մոտ 14 հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում են բարեգործական բեռների բաշխման ապահովման խնդիրներին, ”Հայաստան” համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքին և տարբեր բարերարների կողմից իրականացվող ծրագրերին:
ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 14.10.2009թ. նիստի օրակարգը