Այսօր տոնական օրը մեկ տարվա բարձրությունից կարելի է ուրախությամբ արձանագրել Ձեր հաջողությունները, ընտանեկան երջանկությունը:
2008թ. այս օրը կայացած հարսանյաց մեծ հանդեսը` 700 երիտասարդ զույգերի մասնակցությամբ, առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայոց աշխարհում: Հիրավի դժվար է գերագնահատել անկրկնելի, աննկարագրելի ու աներևակայելի այդ տոնախմբության նշանակությունը ԼՂՀ-ում ավանդապաշտ, առողջ և ամուր ընտանիքների ստեղծման, ժողովրդագրական իրավիճակի հետագա բարելավման, ծնելիության և բազմազավակության խթանման առումով: Մանավանդ, որ մենք, որպես հաղթանակած ժողովուրդ, դատապարտված ենք ապրելու և արարելու մեր նախնյաց հողում` հանուն հայրենի երկրի հետագա զորացման ու բարգավաճման, հանուն մեր արմատների վերընձյուղման, հանուն մեր նվիրական իղձերի ու գեղեցիկ մտահղացումների իրականացման:
Շնորհավորելով բոլորիս այս տոնական օրվա կապակցությամբ, մաղթում եմ հարատև խաղաղություն, առողջ բալիկներ ու հաջողություններ:
Նախարար Ն.Ասծատրյան
* * *
Տոնական օրվա կապակցությամբ զույգ երեխաներ ունեցած 3 երիտասարդ ընտանիքների (ք. Ստեփանակերտ, ԼՂՀ Ասկերանի և Շահումյանի շրջաններ) ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից հանձնվել են նվերներ: