“Արև” համակարգ

Տեսողության խնդիրներ ունեցող ԼՂՀ 6 քաղաքացիներ այսուհետ հնարավորություն կունենան ինքնուրույն հոգալու իրենց կարիքները

ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության առաջարկությամբ ԼՂՀ կառավարությունը 2009 թվականի մայիսի 21-ին ընդունեց որոշում (թիվ 318-Ն), համաձայն որի տեսողության խնդիրներ ունեցող անձանց պետական միջոցների հաշվին կուսուցանվի ՙԱրև՚ համակարգ և նրանց կտրամադրվի համակարգչային տեխնիկա:
Նոյեմբերի 12-ին  սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնում մեկնարկել են համակարգչին տիրապետելու ուսուցման դասընթացները տեսողությունից զուրկ 6 հաշմանդամ անձանց համար: Ուսուցմանը հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ Երևանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական  ինստիտուտից:
Երկշաբաթյա դասընթացների ընթացքին ծանոթացել է ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանը: Նոյեմբերի 23-ին երևանյան ինստիտուտի մասնագետները դասընթացներն ավարտելու մասին վկայականներ հանձնեցին հաշմանդամներին:

ԿԻՍՎԵԼ