Շնորհավորանքներ` հոբելյարին

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ

Նոյեմբերի 22-ին լրացել է պատերազմի և աշխատանքի վետերան, մանկավարժ ու երկարակյաց ղարաբաղցի Արմիկ Արամյանի 90-ամյակը: Շատերն են ճանաչում հարգված ու սիրված ուսուցչուհուն, առաքինի կնոջը, պարզապես մեծատառով մարդուն: Հայրենիքը բարձր է գնահատել Ա. Արամյանի ծառայությունները. նրա կուրծքը զարդարում են բազմաթիվ մեդալներ ու կրծքանշաններ, արժանացել է տասնյակ պատվոգրերի ու շնորհակալագրերի: Որպես Եվրոպայի ազատագրման մասնակցի` ֆրանսիական կառավարությունը նրան պարգևատրել է հատուկ մեդալով:
Հավատարիմ մնալով բարի ավանդույթին, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչները` փոխնախարար Ս.Արզումանյանի գլխավորությամբ,  հոբելյարին շնորհավորելու և նախարարության անունից նվերներ հանձնելու նպատակով օրերս հյուրընկալվել են  նրան:
Ի դեմս ընկեր Արամյանի, հիրավի խոր հարգանքի ու խոնարհումի են արժանի բոլոր մեր մեծերը, ովքեր անցել են պատերազմների բովով ու նաև արցախյան գոյամարտը հաղթանակով պսակած սերունդ են կրթել ու դաստիարակել:
Շնորհավորելով վետերանին, մաղթում ենք քաջառողջություն, տարիների բարձունքից անցած լավն ու բարին վերապրելու երջանկություն:

ԿԻՍՎԵԼ