Դեկտեմբերի 3-ը, որպես հաշմանդամների միջազգային օր, ողջ աշխարհում նշվում է 1992թվականից:
Հաշմանդամների հանդեպ հարգանքը հասարակայնության յուրաքանչյուր անդամի պարտքն է, իսկ հոգածությունը` պետական խնդիր: Մեր պետությունը, հատկապես վերջին երկու տարում, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հաշմանդամները միշտ և ամենուր իրենց զգան որպես հասարակության լիարժեք ու լիիրավ անդամներ: Այդ ուղեգիծը հայրենի երկրի հետագա զորացման ու բարգավաճման, նրա քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի ապահովման հուսալի երաշխիքն է:
Մենք, որպես հաղթանակած ժողովուրդ, դատապարտված ենք ապրելու և արարելու այս սուրբ հողում: Այն, ինչ նվաճել ու ձեռք ենք բերել, հիրավի հպարտության զգացումով է լցնում մեր սրտերը, միաժամանակ պարտավորեցնում` միշտ հիշելու հայրենիքի նվիրյալներին: Եվ այսօր, հաշմանդամների միջազգային օրը, մենք արժանին ենք հատուցում արցախյան պատերազմի հաշմանդամներին, նրանց, ովքեր հաճախ բաց աչքերով են նայել մահին ու հաղթել: Հերոսանալով` նրանք հաղթել են` ազատությունը վայելելու, իրենց օջախներին տեր կանգնելու, լիակատար հավասարության պայմաններում ապրելու համար:
Սիրելի հաշմանդամներ, թող Ձեր ընտանիքների երջանկությունը միշտ անափ լինի, Ձեր հոգու խնդությունը` ծով, երկիրը` հզոր, հաշտ ու խաղաղ:
Հարգանքներով` Ն. Ասծատրյան