“Ամերիաբանկ”-ը արցախյան Մեծ հարսանիքի 120 զույգերի հերթական անակնկալն է մատուցել

2008 թվականի հոկտեմբերի 16-ին կազմակերպված արցախյան Մեծ հարսանիքին մասնակցած նորաստեղծ  ընտանիքներում երեխաներ ծնվելու  դեպքում այդ ընտանիքներին խրախուսելու` բարերարների պատրաստակամության մասին հայտարարվել էր դեռևս հարսանյաց հանդեսի նախօրեին:
Եվ Ռուբեն Վարդանյանը այն բարերարն է, ով հովանավոր կանգնեց Արցախի հանրապետության շրջաններից հանրահայտ միջոցառմանը մասնակցած 250 զույգերի:  Վերջիններիս, որպես ամուսնական նվեր, բարերարի կողմից տոնական օրը տրամադրվել էր 2000-ական ԱՄՆ դոլար:
Սույն թվականի դեկտեմբերի սկզբին “Ամերիաբանկ”-ը, որի խորհրդի նախգաահն է   հանդիսանում պարոն Վարդանյանը, հանդես եկավ հերթական հետաքրքիր նախաձեռնությամբ: Այս անգամ արցախյան Մեծ հարսանիքի` արդեն բալիկներ ունեցած 120 զույգերի համար նախապատրաստվել էր 2000-ական ԱՄՆ դոլար:
Հովանավորչական նոր միջոցառման մեկնարկը տրվեց հանդիսավոր պայմաններում:  Միջոցառմանը ներկա գտնվող  “Ամերիաբանկ”-ի մանրածախ    գործառնություններ գծով տնօրինության անդամ Վազրիկ Սեկոյանի հավաստմամբ, հովանավորվող մնացած ընտանիքներում նոր ծնվող երեխաների ծնողներին հերթական անակնկալն է սպասվում արդեն 2010 թվականի դեկտեմբերին:

Հ.Գ. “Ամերիաբանկ”-ի Ստեփանակերտի մասնաճյուղի կողմից տրամադրված տվյալների համաձայն,  2009թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ դրամական նվերն արդեն ստացել են 84 ընտանիքներ:

 

ԿԻՍՎԵԼ