Դեկտեմբերի 25-ին կայացավ փախստականի կարգավիճակ կամ հաշվառման վկայական ստացած կամ ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականի ապահովագրական (աշխատանքային) ստաժը սահմանող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր նախարար Ն.Ասծատրյանը: Օրակարգում ընդգրկված էին փախստականի կարգավիճակ ստացած 7 անձանցից հայտեր` մինչև բռնագաղթելը աշխատած տարիների համար կորսված ապահովագրական (աշխատանքային) ստաժը վերականգնելու մասին:
Հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության 2005թ. փետրվարի 28-ի N 102 որոշումը, մանրամասն ուսումնասիրության և քննարկումների արդյունքում Հանձնաժողովը որոշեց առկա փաստաթղթերի հիման վրա հաստատել դիմումատուներից 6-ի` մինչև բռնագաղթելը աշխատած տարիների աշխատանքային ստաժը, իսկ 1 դիմումատուի գործը վերանայել` ամբողջացնելով անհրաժեշտ այլ փաստաթղթերով:
Առաջարկվեց հետագայում կայանալիք նիստերին հրավիրել նաև հայտատու փախստականներին: