Ընդլայնված խորհրդակցություն նախարարությունում

Դեկտեմբերի 24-ին ԼՂՀ սոցապահովության նախարարի մոտ հրավիրվեց ընդլայնված խորհրդակցություն` նախարարության պատասխանատուների  մասնակցությամբ: Նիստում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին տարվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, 2010թ. նախատեսվող ծրագրերը:
Նախարարը ընդհանուր առմամբ իրականացված աշխատանքների արդյունքները դրական գնահատեց և հանձնարարեց մինչև տարեվերջ ավարտին հասցնել ընթացիկ տարվա համար ծրագրված ու  դեռևս կատարման փուլում գտնվող աշխատանքները:
Առաջիկա տոների առթիվ վերջում շնորհավորելով ներկաներին, նախարարը բոլորին մաղթեց քաջառողջություն և  բեղուն աշխատանք:

ԿԻՍՎԵԼ