Պաշտպանվենք գրիպից

Դեկտեմբերի 24-ին ԼՂՀ սոցապահովության նախարարության նախաձեռնությամբ նախարարությունում կազմակերպվեց սեմինար, որի առիթը  հանրապետությունում  A տիպի գրիպի (H1N1) 4 դեպքերի վերջին օրերի պաշտոնական արձանագրումն էր:
Սուր վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու` բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, նաև հաշվի առնելով, որ նախարարության գործունեության բնույթը ենթադրում է բավական ակտիվ շփումներ բնակչության տարբեր խմբերի հետ, ԼՂՀ առողջապահության նախարարությանն առաջարկվեց սոցապ. նախարարությունում աշխատակիցների համար բացատրական և կանխարգելիչ միջոցառումների մասին ինֆորմացիա ներկայացնել: Անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կ.Բալայանը, ով, բացի հիվանդության սիմպտոմատիկան և պաշտպանական միջոցները ներկայացնելուց, նաև հորդորեց խուճապի չմատնվել, լավ սնվել, պահպանել հիգիենայի կանոնները և աշխատել որոշակիորեն սահմանափակել հաճախակի շփումները:

 

ԿԻՍՎԵԼ