Երեխաները մեր ապագան են…

Ամանորի նախատոնական տրամադրությունն  իշխում է ամենուր:
Առանձնակի ջերմությամբ և ոգևորությամբ են տոներին նախապատրաստվում նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների սաները:
Նրանց տոնը ջերմությամբ են լցնում  բարին կամեցողները` ԼՂՀ պետական և ոչ պետական կառույցների, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ: Շնորհավորանքներ, նվերներ, խինդ, ուրախություն…
Երեխաներն իրենք էլ ակտիվ մասնակցություն են ունենում տոնատակարությանը, հաստատության դաստիարակների  օգնությամբ կազմակերպում հանդեսներ, ցերեկույթներ:
Գիշերօթիկների սաներն ամբողջ կյանքում կհիշեն իրենց մանկական տոնը տոնախմբության ու հրճվանքի վերածողներին:
Շնորհավորելով մեր սաներին, նրանց  մաղթում ենք առողջություն, անսպառ երջանկություն, համոզված լինելով, որ նրանք կդառնան մեր պետության համար պիտանի մարդիկ, ամուր հիմք ու հենարան:

 

ԿԻՍՎԵԼ