ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի արցախցիներ. պատմության գիրկն անցավ 2009 թվականը: Այսօր հույս ու հավատով, լուսե երազներով ու սպասելիքներով դիմավորում ենք Նոր տարին: Ուստի, տարեմուտյան այս օրը ցանկանում եմ ամբողջ հոգով ու սրտով ասել` շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Համոզված եմ, որ վերջին տարիներին հանրապետությունում մեկնարկած սոցիալական ծրագրերը ոչ միայն շարունակություն կունենան, այլև կյանքի կկոչվեն մեր ազգային նկարագրին բնորոշ նոր ծրագրեր: Այս լավատեսությամբ մաղթում եմ` թող Նոր տարին խրոխտ քայլերով, խաղաղությամբ ու բարությամբ մտնի Արցախ աշխարհը: Թող Նոր տարում չքանան բոլոր հին տագնապներն ու հոգսերը և իրականանան մեր նվիրական իղձերը: Թող Նոր տարում մեր օջախները շեն լինեն, երջանկությունն` անափ, խնդությունը` ծով, երկիրը` հզոր, հաշտ ու խաղաղ:

ԿԻՍՎԵԼ