2010թ. մարտի 26-ին ԼՂՀ սոցապահովության նախարար` Ն.Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Գերմանիայի “Հույսի պատկեր” միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Վ. Աղանիկյանի և ԼՂՀ սոցապահովության նախարարության պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնի տնօրեն Լ. Բաբայանի մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ նշվեց, որ ծնողազուրկ երեխաներին տրվող միանվագ օգնության ծրագիրը դեռ կշարունակվի, չնայած տվյալ երեխաների թիվը հետզհետե նվազում է:
Վ. Աղանիկյանը առաջարկեց հիշյալ ծրագրի մեջ ընդգրկել նաև միակողմանի ծնողազուրկ ընտանիքների երեխաներին, ինչը արժանացավ նախարարի հավանությանը:
Վ. Աղանիկյանը նշեց, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի ևս մեկ բարեգործական այցելություն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց կտրամադրվի միանվագ օգնություն:
Հանդիպման վերջում Վ. Աղանիկյանը տեղեկացրեց, որ “Հույսի Պատկեր” կազմակերպության հիմնադիրները ցանկություն են հայտնել այս տարվա ընթացքում այցելել Արցախ: Նախարար Ն. Ասծատրյանը ողջունեց այդ մտահղացումը: