Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական բնագավառի համակարգման և բարեգործության կարգավորման իրավական հիմքերը սահմանելու անհրաժեշտությունից ելնելով` 2007 թվականի հուլիսի 21-ին ընդունվել է “Բարեգործության մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 355 որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կազմը:
2007 թվականի հոկտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կանոնադրությունը և բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգը (թիվ 467): 2008 թվականին լրացումներ են կատարվել հիշյալ որոշման մեջ, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով Հայաստանի Հանրապետություն բարեգործության կարգով մուտք գործած ապրանքները ստանալու և այդ գործընթացի մեջ ներառվող գործողություններն իրականացնելու իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը: Հանձնաժողովին թույլատրվել է ունենալ կլոր կնիք:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա բարեգործ”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարվա կամավոր”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր բարեգործ”, “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կամավոր” կոչումների շնորհման նպատակով, բարեգործների տրամադրած աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու անհրաժեշտությունից ելնելով, 2008 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունվել է “Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թիվ 617 որոշումը:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի “Բարեգործական ծրագրերի մասին” թիվ 467 որոշման 4-րդ կետի` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հաղորդումը` նախորդ տարում բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին:
Հաղորդում 2009 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում
իրականացված աշխատանքների մասին