Խորհրդակցություն նախարարի մոտ

2010 թվականի  մայիսի 17-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում կայացավ խորհրդակցություն` փոխնախարարներ Լ. Ղուլյանի, Ս. Արզումանյանի, աշխատակազմի ղեկավար Ա. Ծատրյանի, նախարարության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:  Խորհրդակցությունը վարում էր նախարար Ն. Ասծատրյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
1. 2011 -2013թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախապատրաստում.
2. 2010թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփում:
Խոսելով առաջին հարցի մասին` նախարար Ն.Ասծատրյանը հանձնարարեց  պատրաստել  2011-2013թթ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Երկրորդ հարցի վերաբերյալ նախարարը հանձնարարեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին իրենց ոլորտների մասով ներկայացնել հաշվետվություն:
Ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հակիրճ  տեղեկատվությամբ:
Նախարար Ն.Ասծատրյանը բավարար գնահատեց ստորաբաժանումների կատարած աշխատանքները և հանձնարարեց բոլոր բնագավառների պատասխանատուներին 2010 թվականին նախատեսված ծրագրերը ավարտին հասցնել:
Ստորաբաժանումների առկա խնդիրների և հարցերի շուրջ նախարար Ն. Ասծատրյանը  տվեց համապատասխան հանձնարարություններ:

 

 

ԿԻՍՎԵԼ