2010թ. մայիսի 22-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` “Ստեփանակերտի տուն-ինտերնատ” ՊՈԱԿ-ի տնօրեն Ի. Սարգսյանի, Հայ Ավետարանչական Մկրտական Քրիստոնեական եկեղեցու միության նախագահ Ա. Նահապետյանի և նույն եկեղեցու տեղական հովիվ Գ. Աբրիյանի մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ Ա.Նահապետյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի մի շարք փախստականների ընտանիքների բնակպայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՙՏաք ձմեռ՚ ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել վառելափայտով:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև տարեվերջ վերանորոգել տուն-ինտերնատի լվացքատունը, ինչպես նաև բարեգործական ծրագրերի շրջանակներում եկեղեցու կողմից պարբերաբար աջակցություն ցուցաբերել կազմակերպությանը:
Նախարարը կարևորեց բարեգործական ծրագրերի շրջանակներում բարերարների հետ հաստատած կապերը և ընդգծեց, որ նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, նրանց ապահովում է համապատասխան տեղեկատվությամբ` իրենց հետաքրքրող ծրագրերի վերաբերյալ:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում Հայ Ավետարանչական Մկրտական Քրիստոնեական եկեղեցու միության ներկայացուցիչների հետ