Խորհրդակցություն ԲՍՓ կենտրոնի աշխատողների հետ

Ս.թ. հունիսի 2-ին ԼՂՀ սոցապահովության նախարարությունում տեղի ունեցավ խորհդակցություն` փոխնախարար Լ. Ղուլյանի, Բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի տնօրեն Կ. Ղուկասյանի, կենտրոնի աշխատողների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Կ. Ղուկասյանը ներկայացրեց մեկ տարվա կտրվածքով հաշմանդամների հաշվառման ՙՓյունիկ՚ ծրագիր մուտքագրած գործերի  տվյալները, ինչպես նաև այդ  աշխատանքների հետ կապված  տեխնիկական, կազմակերպական մի շարք այլ հարցեր:
Նախարարը ամփոփեց Կենտրոնի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և տվեց համապատասխան հանձնարարականներ` ծրագրի հետ կապված աշխատանքները հետագայում ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

ԿԻՍՎԵԼ