Նիստում, համապատասխան որոշումների ընդունմամբ, հավանության են արժանացել ԼՂՀսոցապահովության նախարարության առաջարկությունները` կապված պետական կենսաթոշակներիամենամսյա չափերի բարձրացման և պետական բյուջեի միջոցների հաշվին առանձին խմբերի քաղաքացիներիբնակարաններում նոր համակարգով հեռախոսների տեղադրման հետ.
Մասնավորապես.
1. ԼՂՀ կառավարության 2004թ. հունվարի 3-ի “Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ուապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին” թիվ 1 որոշման մեջ կատարվածփոփոխության համաձայն` հիմնական կենսաթոշակի չափը 8000 դրամի փոխարեն 2010թ. նոյեմբերի 1-իցսահմանվել է 10500 դրամ, ինչի արդյունքում նշված ժամկետից ապահովագրական կենսաթոշակի միջինչափը կկազմի 30000 դրամ` գործող 25600 դրամի փոխարեն, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը` 13500 դրամ` գործող 10250 դրամի փոխարեն,
2. ԼՂՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 29-ի ՙԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին առանձինկատեգորիաների անձանց բնակարաններում անշարժ հեռախոսի տեղադրման մասին՚ թիվ 494 որոշման մեջկատարված լրացումների համաձայն` բացի անշարժ (լարային) հեռախոսներից, զոհված զինծառայողներիընտանիքների, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, հաշմանդամ երեխաների, առանց ծնողական խնամքիմնացած երեխաների թվին պատկանող անձանց, ինչպես նաև ՀՄՊ վետերանների բնակարաններում ԼՂՀպետական բյուջեի միջոցների հաշվին այսուհետ կիրականացվի նաև անլար ֆիքսված միջերես համակարգովհեռախոսների տեղադրումը:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ԼՂՀ կառավարության ս.թ. հուլիսի 27-ին կայացած նիստում քննարկված հարցեր