Այցելություն պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն

2010թ. հոկտեմբերի  3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ             Բ. Սահակյանը, վարչապետ  Ա. Հարությունյանը, սոցիալական ապահովության նախարար  Ն. Ասծատրյանը և պաշտոնատար այլ անձինք  այցելեցին սոցապահովության նախարարության  համակարգում գործող ՙՊրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՚ ՊՈԱԿ: Նախարարը և կենտրոնի տնօրեն Լ.Բաբայանը ներկայացրեցին կենտրոնում գործող սպասարկման կարգը և պատասխանեցին կառույցի գործունեության հետ կապված մի շարք  հարցերի: Նախագահ Բ.Սահակյանի կողմից կոնկրետ հանձնարարականներ տրվեցին համապատասխան մարմիններին` կենտրոնի կահավորման, բակի ասֆալտապատման ու բարեկարգման  և այլ աշխատանքների  իրականացման  ուղղությամբ:

ԿԻՍՎԵԼ