Հաստատվեցին բարեգործական ծրագրերը

ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. հոկտեմբերի 25-ին հաստատվել է բարեգործության կարգով Աթենքի ՙHatzikiriakio՚ երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 14-ին ստացված ապրանքների (նախկինում օգտագործված տարբեր տեսակի հագուստ և կոշիկ) բաշխումը (որոշում թիվ 83-Ա առ 25.10.2010թ.):

Քննարկվել և հաստատվել են նաև`
1. “Հայաստան”  համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Դրախտիկ  գյուղի 50 տեղանոց նոր մանկապարտեզի կառուցում”,  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Իշխանյան փողոցի թիվ 19, Վաղարշյան փողոցի թիվ 17 և Ամիրյան փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում”,  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի 2-րդ գոտու ջրամատակարարման ցանցի կառուցում”,  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Վարանդայի փողոցի թիվ 1 բնակելի շենքի տանիքի կապիտալ վերանորոգում” , “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի մշակույթի տան շենքի վերակառուցում”,  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոցի կառուցման նախագծում”  ծրագրերը (որոշումներ` թիվ 76-Ա, 77-Ա, 78-Ա, 79-Ա, 80-Ա և 81-Ա առ 25.10.2010թ.).
2. Ստեփանակերտի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող`  “Քաղաք Ստեփանակերտի հուշահամալիրի եղբայրական գերեզմանատան արևելյան մուտքի, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ”  ծրագիրը (որոշում թիվ 82-Ա առ 25.10.2010թ.):

ԿԻՍՎԵԼ