2010թ. նոյեմբերի 1-ին ԼՂՀ սոցապահովության նախարար Ն. Ասծատրյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում` Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուի, նախարարության աշխատակազմի ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Ս.Դադայանի և նախարարության համակարգում գործող ՙԵրեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության՚ տնօրեն Ն. Մուսայելյանի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում նախարարը շեշտեց կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Քննարկվեցին առաջիկայում նախատեսված անելիքները, մասնավորապես սոցիալապես անապահով և ծնողազուրկ երեխաներին օգնության ցուցաբերումը` հագուստի տեսքով: Այդ ծրագիրը իրականացվում է արդեն երեք տարի:
Էվի Կալիմնյուն նշեց, որ հատկապես ուրախալի է այն փաստը, որ տարեցտարի այցելելով գիշերօթիկ հաստատություն, դրական տեղաշարժեր է նկատում պետական հաստատություններում խնամվող երեխաների համար բարեկեցիկ կյանքի ապահովման գործում. երեխաների խնդիրներով զբաղվող մարմինները անում են ամեն ինչ` երեխաների սոցիալական իրավունքները պաշտպանելու համար: Ստեղծված են այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են նրանց` որպես հասարակության լիիրավ անդամների, ձևավորմանը, ինքնադրսևորմանը և կայացմանը: Կալիմնյուն ավելացրեց, որ երեխաների հետ շփվելուց, նրանց աչքերում տեսավ ապրելու անհագուրդ ցանկություն:
Հանդիպման վերջում Ն. Ասծատրյանը իր երախտագիտության խոսքը հղեց Էվի Կալիմնյուին` կազմակերպության և գիշերօթիկ հաստատության միջև հաստատված սերտ կապերի համար:
Գլխավոր
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուի հետ