Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Հարգելի սոցաշխատողներ.
Ձեզ եմ հղում անկեղծ շնորհավորանքներս մասնագիտական տոնի` սոցիալական աշխատողի օրվա առիթով: Ձեր ուսերին է ընկած կարևորագույն և ամենապատասխանատու առաջադրանքներից մեկը, այն է` քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, որը հիմնված է յուրաքանչյուր մարդու հանդեպ անհատական մոտեցման ցուցաբերման սկզբունքի վրա: Այս առաքելության իրականացումը անհնար կլիներ առանց Ձեր բարեխիղճ և անձնանվեր աշխատանքի: Հենց Ձեր տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ միայնակները, տարեցները, ՀՄՊ վետերանները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, հաշմանդամները, հասարակության սոցիալապես խոցելի բոլոր խավերը և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդիկ կարողանում են հաղթահարել իրենց առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները:
Այսօր սոցիալական աշխատողի դերը յուրաքանչյուր քաղաքացու կյանքում կարևորվում է նրանով, որ նրա աշխատանքի հիմքում ընկած է խոցելի խմբերի խնդիրների կարգավորումը, լուծումը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացումն ու ընդլայնումը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ:
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Ն. Ասծատրյան