ԼՂՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից քննարկվել և 2010թ. նոյեմբերի 11-ին հաստատվել է բարեգործության կարգով Ամերիկայի Միացյալ Նահանգների Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով 2010 թվականի հոկտեմբերի 11-ին ստացված ապրանքների (տարբեր տեսակի բժշկական դեղորայք, սարքավորում և գրքեր) բաշխումը (որոշում թիվ 84-Ա առ 11.11.2010թ.):
Քննարկվել և հաստատվել են նաև`
1. ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի համայնքային կենտրոնի կառուցում՚, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի դպրոցի կաթսայատան գազաֆիկացում՚ և ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության կառուցման նախագծում՚ ծրագրերը (որոշումներ` թիվ 85-Ա, 86-Ա և 88-Ա առ 11.11.2010թ.).
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի` ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի թիվ 84 բնակելի շենքի տանիքի կապիտալ վերանորոգում՚ ծրագրին հարակից գործարքը (որոշում թիվ 87-Ա առ 11.11.10թ.):
ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատակազմի
բարեգործական ծրագրերի համակարգման բաժին